Մեր մասին

Armenian National Music-ը հիմնադրվել է 2013թ. մայիսի 7-ին Տիգրան Քեշիշյանի, Սերգեյ Ումրոյանի և Աստղիկ Մարտիրոսյանի կողմից։

Նպատակն էր ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան թվային ձայնադարան՝ ներառելով ժողովրդական (ֆոլկլոր), գուսանա֊աշուղական, հոգևոր և կոմպոզիտորական ստեղծագործություններ։

Մինչ օրս վերականգնվել, վերամշակվել և թվայնացվել են հազարավոր աուդիո ձայնագրություններ, որոնք ներկայացվել են հանրությանը կայքի միջոցով։ Թվայնացվել են նաև նոտագրության հազարավոր էջեր՝ նպատակ ունենալով ամբողջությամբ թվայնացնել հայ կոմպոզիտորական երաժշտության ժառանգությունը։

Ո՞րն է մեր մոտիվացիան

Մենք համոզված ենք, որ հայ երաժիշտները ստեղծել և ստեղծում են համաշխարհային երաժշտական արվեստի նմուշներ, որոնք անհրաժեշտ է հասանելի դարձնել ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս։

Հատուկ նշանակություն է տրվում ստեղծագործական ժանրերի ընտրությանը, որոնք ըստ Armenian National music-ի՝ բնորոշում են հայ երաժշտության զարգացման ընթացքը և ապագան։

ic_note_blueCreated with Sketch.

Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։ Կոմիտաս

Կոմիտաս

Մեր գործընկերներն են